19 մարտի 2012 - 15:46 AMT
Շահան Քանդահարյան. ՆԱՏՕ-ն հետագայում ևս չի միջամտի ղարաբաղյան գործընթացին

Լիբանանի «Ազդակ» հայկական պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյան մեկնաբանել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, այսպիսով ԵԱՀԿ ՄԽ-ը ճանաչելով հակամարտության կարգավորման միակ տարածք: Նա կարծում է, որ քանի որ Արևմուտքի նպատակը տվյալ փուլում Իրանի առավելագույն մեկուսացումն է, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը կախված կլինի Դաշինիքի և Իսլամական Հանրապետության հարաբերությունների զարգացումից: Հայաստանի և ՆԱՏՕ-ի հետագա համագործակցության խնդիրներից մեկը հարևան Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն ու փակ սահմանն են: Վերջինս անում է հնարավոր ամեն բան, որպեսզի Հայաստանի և Դաշինքի միջև հարաբերությունները ճգնաժամ ապրեն: Բացի այդ Ռուսաստանի հետ մի շարք պայմանավորվածությունները և երկրում ռուսական կոնտինգենտի առկայությունը կարևորագույն արգելքներ են Հայաստանն իր ազդեցության գոտում ներառելու համար:

Այս ամենի հետ մեկտեղ, Քանդահարյան կարծում է, որ չնայած Վրաստանն ու Ադրբեջանը նպատակասլացորեն ձգտում են ՆԱՏՕ, այնուամենայնիվ, Հարավային Կովկասում իր դերն ամրապնդելու համար Հայաստանը Դաշինքի համար կարևորագույն դեր է խաղալու: Հենց այս պատճառով, Դաշինքի կողմից հայտարարություններ են հնչում այն մասին, որ Մինսկի խումբը անփոխարինելի դեր է խաղում ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու տեսանկյունից: