19 մարտի 2012 - 17:36 AMT
Երևանում մարտի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում մարտի 20-ից 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ից 24-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ քամին սպասվում է արևմտյան՝ 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 20-ին կբարձրանա 3-ից 5, 21-ի գիշերը՝ ևս 2-ից 3 աստիճանով: Մարտի 23-ի ցերեկը, 24-ին ջերմաստիճանը արևելյան շրջաններում կնվազի 6-ից 8, մյուս մարզերում՝ 2-ից 4 աստիճանով:

Երևանում մարտի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: