19 մարտի 2012 - 18:32 AMT
Միշել Պլատինին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի կոռուպցիոն սկանդալը

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպման ընթացքում եվրոպական ֆուտբոլի ղեկավարը մտադիր է քննարկել կոռուպցիոն սկանդալը, որը Թուրքիայում բռնկվել էր նախապես պայմանավորված խաղերի պատճառով, հաղորդում է sport-express.ru-ն:

Նշենք, որ այս խաղաշրջանից առաջ Թուրքիայում բացահայտվել են միանգամից մի քանի թիմեր, որոնք մասնակցել են նախապես պայմանավորված խաղերի: Հետաքննության արդյունքում կալանավորվել է «Ֆեներբախչեի» նախագահ Ազիզ Յիլդիրիմը: