19 մարտի 2012 - 18:49 AMT
ՀՀ պաշտպանական դիրքերից մեկում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից մայոր է զոհվել

Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքերում մարտի 18-ին ժամը 14-ի սահմաններում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից ծանր վիրավորվել է գումարտակի հրամանատար, մայոր Արտակ Շահբազյանը: «Առավոտը» գրում է, որ 35-ամյա մայորին տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, ուր 5 րոպե անց` 14.50-ին մահացել է: Արտակ Շահբազյանը Արարատ քաղաքի բնակիչ էր: