8 մարտի 2004 - 18:58 AMT
ՀԱՅ ԾՈՎԱՆԿԱՐՉԻ ԿՏԱՎԸ ԴԱՐՁԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԼՈՏԸ
Ստամբուլի «Մովենփիք» հյուրանոցում օրերս անցկացված աճուրդում, ի թիվս 200 արվեստի գործերի, ներկայացված է եղել ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկ ծովում» կտավը: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, հայ մեծ ծովանկարչի կտավը վաճառվել է 65 միլիարդ թուրքական լիրայով` դառնալով աճուրդի մասնակիցների ամենաթանկ ձեռքբերումը: Աղբյուրի համաձայն, նկարի նոր տերը ցանկացել է անհայտ մնալ: