Գերմանիայի ԱԳ նախարարը Կովկաս էր եկել ստուգելու տրամադրությունները Իրանի հետ պատերազմի դեպքո՞ւմ

Գերմանիայի ԱԳ նախարարը Կովկաս էր եկել ստուգելու տրամադրությունները Իրանի հետ պատերազմի դեպքո՞ւմ

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Ռար. Իրականում նախարարը տարածաշրջանի երկրներ էր ժամանել ոչ թե քննարկելու խողովակաշարերը, այլ որպեսզի տեսներ, թե տարածաշրջանում ինչպես են ընկալում Իրանի խնդիրը

Անցյալ շաբաթ Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեի Հարավային Կովկաս կատարած շրջագայության իրական նպատակը տեղի երկրների վերաբերմունքն էր «Իրանի խնդրի» հանդեպ, գտնում է գերմանացի փորձագետ Ալեքսանդր Ռարը: «Իրականում նախարարը տարածաշրջանի երկրներ էր ժամանել ոչ թե քննարկելու խողովակաշարերը, այլ որպեսզի տեսներ, թե տարածաշրջանում ինչպես են ընկալում Իրանի խնդիրը, ինչպես կզարգանա Ադրբեջանի քաղաքականությունը Արևմուտքի հակաիրանական գործողությունների դեպքում, արդյոք Հարավային Կովկասում, ներառյալ Ադրբեջանում, կբացվեն ՆԱՏՕ-ի ռազմակայաններ»,- ասել է փորձագետը «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությանը:

Ռարի խոսքով` հենց Վեսթերվելլեի և նրա գլխավորած նախարարության վրա է ընկած իրանական հարց առնչությամբ առանձնահատուկ պատասխանատվությունը: «Այստեղ Գերմանիայի` որպես ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամի վրա առանձնահատուկ պատասխանատվություն է ընկած, քանի որ ՄԱԿ-ն այս փուլում կարող է Իրանի դեմ ռազմական գործողությունների կամ պատժամիջոցների խստացման վերաբերյալ շատ ճակատագրական որոշումներ ընդունել, ինչը պետք է անել արդեն վաղը կամ այսօր: Այս իմաստով ես կարծում եմ, որ գերմանական նախարարի ուղևորությունն Ադրբեջան լիովին հասկանալի և ճիշտ է: Պետք է ստուգել տրամադրություններն ու կանխավ իմանալ Իրանի հարևանների կարծիքը, այլ ոչ թե հետո վազել արդեն մեկնած գնացքի հետևից»,- հայտնել է քաղաքագետը:

Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեն ՀՀ ԱԳ նախարարի հետ Երևանում տված համատեղ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Գերմանիան կշարունակի կողմ հանդես գալ պատժամիջոցներին, որոնք ընդունվում են Իրանի դեմ այնքան ժամանակ, քանի դեռ երկրի միջուկային ծրագրի շուրջ խնդիրները չեն հարթվել: Նախարարը հայտարարել է, որ Գերմանիան դեմ է երկրի կողմից միջուկային էներգետիկան ռազմական նպատակներով օգտագործելուն և շարունակելու է պատժամիջոցների քաղաքականությունը ԵՄ մյուս անդամների հետ միասին, քանի դեռ ԻԻՀ չի հրաժարվել իր միջուկային ծրագրից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---