4 ապրիլի 2003 - 23:33 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ԱԷՐՈՖԼՈՏԻ» ԱՎԻԱՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՎԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ
Այսուհետ ռուսաստանյան «Աէրոֆլոտ» ավիաընկերության ուղերթներով թռչող ուղեւորներին առաջարկվելու է Երեւանի կոնյակի գործարանի արտադրած հայկական կոնյակ: Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտնել է գործարանի գլխավոր տնօրեն եւ նախագահ Պյեռ Լարեչը: Ինչպես տեղեկացրել են «Արմինֆո» գործակալությանը «Աէրոֆլոտի» երեւանյան ներկայացուցչությունում, մինչեւ այժմ ավիաընկերությունը հիմնականում առաջարկել է ֆրանսիական, մոլդովական եւ վրացական կոնյակներ: Նշենք, որ Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքն այսօր ներկայացված է աշխարհի 25 երկրներում: