20 մարտի 2012 - 09:56 AMT
«Հրապարակ». Սերժ Սարգսյանի փեսայի անունը չկա ՀՀԿ ցուցակում

Իշխանական էլիտայից և ՀՀԿ ընտրական շտաբի փոխնախագահներից միայն Միքայել Մինասյանի` Սերժ Սարգսյանի փեսայի անունը չկա ՀՀԿ ցուցակում: «Հրապարակին» հաջողվել է պարզել, որ դա պատահական չէ, ոչ էլ կանխավ մտածված:

Պարզապես Մինասյանը, ծանոթանալով ցուցակին, կտրականապես հրաժարվել է ընդգրկվել այնտեղ` չցանկանալով, որ իր անունը գրվի ոմանց անունների կողքին: Պարզ չէ, թե այս քայլն ինչպես է անդրադառնալու նրա ճակատագրի վրա: Ի դեպ, ՀՀԿ ցուցակից դժգոհների քանակը երկրաչափական պրոգրեսիայով աճում է: