Հայտնի են տղամարդկանց շախմատի անհատական ԵԱ առաջին տուրի զույգերը

Հայտնի են տղամարդկանց շախմատի անհատական ԵԱ առաջին տուրի զույգերը

PanARMENIAN.Net - Պլովդիվում կայացավ տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջին տուրի վիճակահանությունը: Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի մրցակիցը կլինի Անդրեաս Հագենը (Դանիա), Գաբրիել Սարգսյանը կխաղա իր հայրենակից, միջազգային վարպետ Հովհաննես Գաբուզյանի հետ, Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը` Բուրաք Ֆիրաթի (Թուրքիա):

Հրանտ Մելքումյանի մրցակիցը կլինի Գիլ Պոպիլսկին (Իսրայել), Արման Փաշիկյանի մրցակիցը` Կրիստիան Բրաունը (Գերմանիա), Զավեն Անդրիասյանը կխաղա Գեորգի Ֆիլևի (Բուլղարիա) հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը` Մարկո Կոդենոտիի (Իտալիա), Սամվել Տեր-Սահակյանը` Ալեքսանդր Չուդինովսկիխի (Ռուսաստան), իսկ Վլադիմիր Պողոսյանը` Գաբոր Պապին (Բուլղարիա):

Պարտիաները կմեկնարկեն մարտի 20-ին` երևանյան ժամանակով 17:00-ին: Եվրոպայի չեմպիոնը կստանա 14 հազար եվրո:

Մրցաշարը, որին ընդհանուր առմամբ կմասնակցեն 350 շախմատիստներ, տեղի կունենա շվեյցարական համակարգով` 11 մրցափուլով, մարտի 26-ը հանգստյան օր կլինի: Ժամանակի վերահսկողությունը կլինի 90 րոպե 40 քայլի համար` գումարած 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` ավելացնելով 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---