20 մարտի 2012 - 10:34 AMT
Վլադիմիր Կրամնիկի և Լևոն Արոնյանի խաղը սեփական կայքն ունի

Վլադիմիր Կրամնիկի և Լևոն Արոնյանի խաղը, որը տեղի կունենա ապրիլի 21-ից 28-ը Ցյուրիխում, ունի սեփական կայքը` kramnikaronian.com: Այստեղ կարելի է իմանալ իրադարձության մասին անհրաժեշտ տեխնիկական տեղեկատվությունը:

Հանդիպումը տեղի կունենա «Hotel Savoy Baur en Ville» հինգաստղանի հյուրանոցում:

Նրանք վեց պարտիա կխաղան ժամանակի դասական վերահսկողությամբ, ինչպիսին կկիրառվի հավակնորդների առաջնությունում: Այսպիսով հանդիպումն իսկական մարզում կդառնա երկու մրցակիցների համար առաջնության նախաշեմին: Արոնյանն ասել է, որ ինքը Կրամնիկի հետ նման հանդիպում անցկացնելու մեծ ցանկություն ունի:

Եթե ինչ-ինչ պատճառներով շախմատիստները 30-րդ քայլից առաջ համաձայնեն ոչ ոքիի, ապա նրանք նույն օրը հանդիսատեսի համար արագ պարտիա կխաղարկեն, որի արդյունքը մրցաշարում չի հաշվառվի: