20 մարտի 2012 - 10:54 AMT
Sony Ericsson Open-ի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կհանդիպի Սթիվ Դարսիսի հետ

Մարտի 21-ից ապրիլի 1-ը Մայամիում տեղի կունենա Մասթերս շարքի Sony Ericsson Open առաջնությունը: Առաջին շրջանում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կհանդիպի Սթիվ Դարսիսի (Բելգիա) հետ: Դա կլինի թենիսիստների առաջին հանդիպումը պաշտոնական մրցաշարում: Դարսիսը ATP վարկանիշում զբաղեցնում է 68-րդ հորիզոնականը, իսկ Նալբանդյանը` 50-րդ:

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 4,8 մլն դոլար: 2011 թվականին Sony Ericsson Open-ի հաղթող ճանաչվեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, ով եզրափակչում պարտության մատնեց Ռաֆայել Նադալին: