20 մարտի 2012 - 11:45 AMT
Գլենդեյլում տեղի կունենա Պարույր Սևակի հիշատակին նվիրված դասախոսություն

ԱՐՓԱ հասարակական կազմակերպության մամլո ծառայությունը հաղորդում է, որ մարտի 22-ին Գլենդեյլում տեղի կունենա դասախոսություն` նվիրված հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակին, նրա արժանիքներին և դերին հայ ժողովրդի լուսավորման և հոգևոր հարստացման գործում: Դասախոսության ժամանակ ուշադրություն կհատկացվի Սևակի հազվագյուտ մարդկային որակներին, նրա ազատասեր ոգուն, որը դրսևորվում էր բարդ խորհրդային դարաշրջանում: Մեծ բանաստեղծի մասին դասախոսությունից հետո կասմունքեն նրա որոշ ստեղծագործություններ: