Երիտասարդական հիմնադրամը 750 ուսանողի կրթաթոշակի հավաստագրեր է տրամադրել

Երիտասարդական հիմնադրամը 750 ուսանողի կրթաթոշակի հավաստագրեր է տրամադրել

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամն այսօր կրթաթոշակի հավաստագրեր է տրամադրել պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի անվճար համակարգում չընդգրկված 750 ուսանողի: Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությանը հիմնադրամին է տրամադրել 60 մլն դրամ:

«Արդեն ավանդույթ դարձած այս ծրագրում այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, ընդգրկված են ոչ միայն 1-ին, այլև 2-րդ կուրսի ուսանողներ: Նախատեսում ենք ապագայում ընդգրկել ավել բարձր կուրսեր ուսանողներին ևս»,- իր խոսքում ասաց հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը:

Այս ծրագիրը կրթաթոշակ է սահմանում բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար:

«Մենք պարտավոր ենք խթանել նման ծրագրերը, որպեսզի սովորելը Հայաստանում, ուսումը լինի հասանելի: Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է պատճառ հանդիսանա, որ երիտասարդը տուժի կրթության հարցում: 21-րդ դարում կրթությունը պետք է հասանելի լինի առաջին հերթին բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար»,- նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այս տարի անցած տարվա համեմատ Հանրապետության պետական բուհերից դիմել է 1000-ով ավելի ուսանող՝ 1800 հոգի: Կրթաթոշակի արժանացած 750 ուսանողներից 90-ը մարզերի բուհերից են:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---