Հայկ Բաբուխանյան. ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով կհավաքի ձայների 50 տոկոսը

Հայկ Բաբուխանյան. ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով կհավաքի ձայների 50 տոկոսը

PanARMENIAN.Net - «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը կարծում է, որ իշխող ՀՀԿ-ն գալիք խորհրդարանական ընտրություններում համամսնական ընտրակարգով կկարողանա հավաքել քվեների 50 տոկոսը: Ըստ նրա, դա բացատրվում է կուսակցության քաղաքականությամբ, որն ուղղված է կայունությանը, դրական փոփոխություններին և զարգացմանը, հետևելով մրցակիցներին առաջնորդվելով Հրազդանի քաղաքապետի ընտրության փորձով: «Այս երեք գործոնները ինձ համար հիմք են` սպասելու, որ մեր ցուցակը` ՀՀԿ ցուցակը կստանա ձայների 50-55 տոկոսը»,-հայտարարել է Բաբուխանյանը:

ՍԻՄ առաջնորդը հավելել է, որ, անկասկած, խորհրդարանում ներկայացված կլինի կոալիցիոն ԲՀԿ-ն, իսկ մյուս կուսակցությունները դեռ պետք է ապացուցեն, որ ունեն համապատասխան ընտրազանգված, որը նրանց կօգնի հաղթահարել 5 տոկոսի շեմը և անցնել նոր գումարման խորհրդարան:

Բաբուխանյանը նաև մեկնաբանել է ՀՀԿ ընտրացուցակը, որում ընդգրկվել են ՍԻՄ ևս երկու ներկայացուցիչներ: «ՀՀԿ ընտրացուցակը լայն հարթակ է, որում ներգրավված են 7 կուսակցություններ: Եվ այդ լայն հասարակական-քաղաքական դաշտը ստեղծվել է նրա համար, որպեսզի երկրի կյանքը բարելավվի»,-ընդգծել է նա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---