Հայաստանի տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը կազմել է 6,3 տոկոս

Հայաստանի տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը կազմել է 6,3 տոկոս

PanARMENIAN.Net - Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2012թ.փետրվարին կազմել է 6,3 տոկոս 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. փերվարին 2011թ. հունվարի համեմատ այդ ցուցանիշը ավելացել է 4,9 տոկոսով:

Ըստ վիճակագրական տվյալների, 2012թ. գնաճը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 4,8 տոկոս: 2012թ. փետրվարին 2011թ. հունվարի համեմատ սպառողական գներն աճել են 5,6 տոկոսով:

2012թ փետրվարին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գներն ավելացել են 3 տոկոսով, ընդ որում ամսական կտրվածքով գրանցվել է 0,9 տոկոս գների անկում: Միաժամանակ 2012 հունվար-փետրվար ամիսներին 2011-ի նույն ժամանկահատվածի համեմատ գրանցվել է 3,9 տոկոս գնաճ:

Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է տնտեսական գործունեության իրականացված տեսակների ծավալով, ոչ թե հավելյալ արժեքի ծավալներով և չի ներառում արտադրության ու ֆինանսական միջնորդության համար մաքուր հարկերը, որոնք անուղղակիորեն են հաշվարկվում:

Տնտեսական աճը Հայաստանում ըստ 2012թ. բյուջեի նախատեսված է 4,2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը՝ 4±1,5%:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---