Վարչապետ. Հայաստանի մրցակցային դաշտի կարգավորումն ամենաարդիական խնդիրներից մեկն է

Վարչապետ. Հայաստանի մրցակցային դաշտի կարգավորումն ամենաարդիական խնդիրներից մեկն է

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերին: «Այսօր Հայաստանի Հանրապետությունում մրցակցային դաշտի կարգավորումը և վերահսկողությունն ամենաարդիական խնդիրներից մեկն է: Վերջին տարիներին մենք էապես ուժեղացրել ենք տնտեսական մրցակցության հանձնաժողովը, ընդունել ենք օրենքներ, որոնցով ընդլայնել ենք այս մարմնի լիազորությունները: Այդ առումով Ձեր փորձը և գիտելիքները խիստ օգտակար են մեզ համար»,-ասել է վարչապետը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Բրունո Լասերը նշել է, որ հաճելիորն զարմացած է կառավարության այն քայլերով, որոնք ուղղված են մրցակցային դաշտը հսկող մարմնի իրավասարությունների ամրապանդմանը և մրցակցային բարենպաստի մթնոլորտի ստեղծմանը: Ֆրանսիայի մրցակցային մարմնի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայաստանյան իր գործընկերներին՝ մրցակցային օրենսդրության բարելավմանն ուղղված բարեփոխումների, ՏՄՊՊՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների, ինչպես նաև տնտեսական մրցակցության քաղաքականության զարգացման գործընթացում:

Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ֆրանսիայի մրցակցային մարմինների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրն օգտակար է լինելու ՀՀ ՏՄՄՊՊՀ-ի գործունեության համար:

Զրուցակիցները քննարկել են նաև տնտեսական մրցակցության քաղաքականության խթանմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---