Բոստոնցիների դատին կներկայացվի Ցեղասպանության մասին պատմող «Բռնագաղթածները» պիեսը

Բոստոնցիների դատին կներկայացվի Ցեղասպանության մասին պատմող «Բռնագաղթածները» պիեսը

PanARMENIAN.Net - Բոստոնում Ամերիկայի հայկական գրադարանի և թանգարանի աջակցությամբ կներկայացվի «Բռնագաղթածները» պիեսը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին և ողջ մնացածների ճակատագրերին: Իր մոր և տատիկի պատմությամբ ոգեշնչված` ամերիկացի դրամատուրգ Ջոյս Վան Դայկը բեմադրել է պիես`ականատեսների աչքերով թուրքերի գազանությունների և կենդանի մնացածների հետագա կյանքի մասին: Պարուսույց Ապո Ասջյանը օգտագործել է Սայաթ-Նովայի ստեղծագործությունները: Հերոսների կերպարներն ավելի վառ դարձնելու համար, թատրոնի նախասրահում ներկայացվելու են նրանց լուսանկարները:

Ջոյս Վան Դեյկը բեմադրել է ևս մեկ պիես, որը պատմում է ղարաբաղյան հակամարտության մասին: Պիեսը մեծ հաջողություն է ունեցել և Բոստոն Գլոբի վարկածով 2001թ լավագույն 10 բեմադրություններից է ճանաչվել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---