10 մարտի 2004 - 17:53 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍՊԱ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻՆ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՄԵՂԱԴՐԱՆՔ
Ըստ Հունգարիայի Քրեական օրենսգրքի` Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Բուդապեշտում ներկայացվել է «կանխամտածված սպանություն» հոդվածով մեղադրանք: Ինչպես «Թուրան» գործակալությանը տեղեկացրել է ադրբեջանցի դատապաշտպան Ադիլ Իսմայլովը` որը Բուդապեշտում ծանոթանացել է գործի նյութերին, տվյալ հոդվածը նախատեսում է ազատազրկում 10-15 տարի, կամ ցմահ բանտարկություն: Ռամիլ Սաֆարովի շահերը դատարանում պաշտպանելու է հունգարացի դատապաշտպան Պետեր Զալայը: Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ժամանակ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնահարել էր Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին: