Սամվել Նիկոյանը վիրավորված չէ, որ զբաղեցնում է ՀՀԿ ընտրացուցակի 5-րդ տեղը

Սամվել Նիկոյանը վիրավորված չէ, որ զբաղեցնում է ՀՀԿ ընտրացուցակի 5-րդ տեղը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մեկնաբանել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակը, և մասնավորապես իր զբաղեցրած տեղը: Ըստ նրա, նա ամենևին վիրավորված չէ այն հանգամանքից, որ հինգերորդն է ցուցակում, ոչ թե երկրորդը, ինչպես սովորաբար լինում է խոսնակների դեպքում: «Իսկ ինչո՞ւ ես պետք է վիրավորված լինեմ: Հիշեք, որ նախորդ անգամ ես ԱԺ պատգամավոր դարձա 24-րդ համարի տակ: Ես ամեն ինչին փիլիսոփայորեն եմ նայում»,-հայտարարել է լրագրողներին Նիկոյանը:

Ինչ վերաբերում է լրագրողների այն հարցին, թե արդյոք Հովիկ Աբրահամյանի երկրորդ տեղն ընտրացուցակում նշանակում է, որ նա կրկին կգլխավորի խորհրդարանը, Նիկոյանը խորհուրդ է տվել չշտապել կանխատեսումների հարցում: «Ժամանակի հետ ամեն ինչ պարզ կդառնա: Եզրակացություններ ու կանխատեսումներ մի արեք»,-հայտարարել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---