Հայաստանում 2012թ. փետրվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 114 719 դրամ

Հայաստանում 2012թ. փետրվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 114 719 դրամ

PanARMENIAN.Net - Հայաստանում 2012 թվականի փետրվարին միջին ամսական անվանական աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ աճել է 6,3 տոկոսով` կազմելով 114 719 դրամ: Միաժամանակ 2012թ հունվար-փետրվար ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի աճը կազմել է 6,4 տոկոս` մինչև 113 396 դրամ:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում 2012թ. փետրվարին աշխատավարձը 2011-ի նույն շրջանի համեմատ աճել է 6,3 տոկոսով` կազմելով 95 143 դրամ, իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 5,8 տոկոս:

Ոչ պետական կազմակերպություններում աշխատավարձի աճը կազմել է 6,2 տոկոս` հասնելով 138 330 դրամի: Ընդ որում 2012թ փետրվարին հունվարի համեմատ, գրանցվել է 0,3 տոկոս անկում:

 Ուշագրավ
Այս համատեքստում Բակալչուկը կարևորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում
---