2012թ. փետրվարին ՀՀ արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 431 մլն` աճելով 17 տոկոսով

2012թ. փետրվարին ՀՀ արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 431 մլն` աճելով 17 տոկոսով

PanARMENIAN.Net - Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2012թ. փետրվարին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 431 մլն դոլար (192,8 մլրդ դրամ)՝ 2011թ. նույն շրջանի համեմատ աճելով 17 տոկոսով: Միաժամանակ 2012թ հունվար-փետրվար ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ տվյալ ցուցանիշի աճը կազմել է 11,6 տոկոս` 778,1 մլն դոլար:

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտահանման ծավալը կազմել է 112,4 մլն դոլար (43,7 մլրդ դրամ)՝ ավելանալով 20,1 տոկոսով 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ: Ընդ որում, ամսական կտրվածքով այս ցուցանիշն ավելացել է 54,7 տոկոսով: Իսկ 2012-ի հունվար-փետրվարին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը կազմել է 185,1 մլն դոլար` աճը 12,3 տոկոս:

Ներկրման ծավալը փետրվարին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 318,6 մլն դոլար (123,8 մլրդ դրամ)՝ ավելանալով 15,9 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով աճը կազմել է 16,1 տոկոս: Իսկ 2012-ի հունվար-փետրվարին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներկրումը կազմել է 593 մլն դոլար` ավելանալով 11,4 տոկոսով:

Արտաքին առևտրի բացասական սալդոն 2012թ. փետրվարին 2011-ի նույն ժամանակահատվածի համամեատ, կազմել է 206.2մլն դոլար: 2012-ի հունվար-փետրվարին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 407,9 մլն դոլար կամ 158,2 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---