Ծաղկաձորում ընթանում է «Գյուղի ապագան կերտում է կրթված երիտասարդը» խորագրով համաժողովը

Ծաղկաձորում ընթանում է «Գյուղի ապագան կերտում է կրթված երիտասարդը» խորագրով համաժողովը

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայկական մասնաճյուղի հրավիրած` «Գյուղի ապագան կերտում է կրթված երիտասարդը» խորագրով համաժողովին: Ողջունելով ԱՅՈ մանկապատանեկան ակումբների ուսուցանողների մասնակցությամբ Ծաղկաձորում անցկացվող համաժողովի հրավիրյալներին, նա կարևորել է նման միջացառումների անցկացումը, որտեղ քննարկվում են գյուղի ու գյուղաբնակների խնդիրները: «Ես առիթը բաց չեմ թողնում հնարավորության դեպքում հանդիպելու գյուղաբնակների հետ, նրանց հետ զրուցելու, միասին վեր հանելու առկա խնդիրներն ու խոսել առաջիկա անելիքնրի մասին», - նշել է նախարարը, շնորհակալություն հայտնելով կազմակերպությանը այս տարիներին գյուղաբնակներին ուղղված մեծածավալ աշխատանքների իրականացման համար, ասվում է նախարարության մամլո ծառայությունում:

Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ հայկական մասնաճյուղի ուշադրության առանցքում մի շարք ոլորտներ են` այդ թվում գյուղատնտեսության ոլորտը: Կազմակերպության գործունեության ընթացքոմ ԱՅՈ ակումբներ են ստեղծվել ՀՀ 29 համայնքներում: 2002 թվականից ի վեր ավելի քան 4000 երեխա է ներգրավվել այդ ակումբների աշխատանքին: 2004 թվականից ծրագիրը ավելի քան 1100 շրջանավարտ է ունեցել: Ներկայումս ԱՅՈ ակումբներում ներգրավված է 2300 երեխա:

Դիմելով մանկապատանեկան ակումբների ուսուցանողներին` նախարարը նշել է. «Դուք շատ հայրենասիրական գործ եք կատարում: Ծրագրերում ընդգրկելով գյուղաբնակ երեխաներին»` ձեզ հաջողվում է իրականացնել մի շատ կարևոր ու հայրենանվեր առաքելություն` սեր ու հոգատարություն սերմանել դեպի հայրենի հողն ու գյուղը:Այսօր գյուղատնտեսության ոլորտը քիչ է գրավում երիտասարդներին,ուստի պետք է մանուկներին ու երիտասարդներին ներկայացվեն գյուղի առավելությունները, ինչը և դուք փորձում եք անել», - ընդգծել է նա, հավելելով, որ թեև շատ են խնդիրները, բայց դրանք պետք է լուծվեն համատեղ ու սրտացավ աշխատանքի շնորհիվ:

Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին, նախարարն անդրադարձել է նաև գյուղատնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, որոնք ուղղված են գյուղացու հոգսի թեթևացմանն ու գյուղատնտեսությունը հողի աշխատավորի համար եկամտաբեր դարձնելուն:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---