«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկել է նախըտրական միջավայրը Հայաստանում

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկել է նախըտրական միջավայրը Հայաստանում

PanARMENIAN.Net - Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամիպատվիրակության հետ, որը գլխավորում էր Հայաստանում ԱՄՀ պատվիրակության ղեկավար Մարկ Հորթոնը:

Հանդիպման ընթացքում, քննարկվեցին Հայաստանի առջեւ ծառացած ֆինանսատնտեսական մարտահրավերներն ու համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականությունը եւ դրա հնարավոր հետեւանքները Հայաստանի համար:

Ինչպես հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը, քննարկվել են նաեւ տեղական իրավիճակին, նախընտրական միջավայրին եւ միջազգային նախապատվություններին վերաբերող խնդիրներ:

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազորդեսպան Անրի Ռենոյին (Henri Reynaud): Քննարկվեցին Հայաստանի եւ տարածաշրջանի ընթացիկ զարգացումները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---