Ֆրանկոֆոնիայի շրջանակում առաջին անգամ անցկացվելու է սպորտային միջոցառում![]() 20 մարտի 2012 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում առաջին անգամ անցկացվելու է սպորտային միջոցառում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Վազքի մրցույթը տեղի է ունենալու մարտի 21-ին Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում: Այն կազմակերպել է նույն համալսարանի ֆրանսերեն լեզվի ամբիոնը: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի միջոցառումները սկսվել են մարտի 16-ին, Բիզեյի «Կարմեն» օպերայի համերգային կատարմամբ: Պաշտոենապես միամսյակն ավարտվելու է ապրիլի 13-ին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |