Քաղաքապետարանն ու ակտվիստները միասին բարեկարգում են Մաշտոցի պուրակը20 մարտի 2012 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակում երեկվանից քաղաքապետարանը սկսել է մաքրման և բարեկարգման աշխատանքները: Այգու մաքրման աշխատանքներին ակտվորեն մասնակցում էին բնապահպան-ակտիվիստները: Միաժամանակ շարունակվում են նաև բնապահպանների ամենօրյա միջոցառումները: Բնապահպան-ակտիվիստ Հելեն Մելքոնյանը PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց, որ այսօր այգում ժողգործիքներով համերգ են ունեցել: Այսօրվանից պուրակում տեղադրված էր նաև դրամահավաքի արկղ: Բնապահպանները նշեցին, որ հավաքված գումարը օգտագործվելու է Մաշտոցի պուրակի բարեկարգմանն ու պաշտապանությանն ուղղված կազմակերպչական աշխատանքների համար և, որ գումարը օգտագործվելու է թափանցիկ և հաշվետու: Վաղը պուրակում ակտիվիստները նախատեսում են «նարդու» և «ամենահամով կարկանդակի» մրցույթներ կազմակերպել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |