Հայաստանի նախագահ. «Օրինաց երկիրն» այս 4 տարիների ընթացքում ապացուցել է, որ հուսալի գործընկեր է

Հայաստանի նախագահ. «Օրինաց երկիրն» այս 4 տարիների ընթացքում ապացուցել է, որ հուսալի գործընկեր է

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության 15-ամյակին նվիրված հանդիսավոր համերգի մասնակիցներին` ընդգծելով, որ կուսակցությունն այս 4 տարիների ընթացքում ապացուցել է, որ հուսալի գործընկեր է: «Շնորհավորում եմ ձեզ 15-ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություն` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ, քանի որ դուք ապացուցեցիք, որ հուսալի գործընկեր եք, որին կարելի է ապավինել դժվար պահերին, և ում հետ կարելի է բազմաթիվ արգելքներ հաղթահարել»,- հայտնել է նախագահը:

Սերժ Սարգսյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցության հաջողության վերաբերյալ համոզմունք է հայտնել` նկատելով, որ քաղաքականության մեջ միշտ անհրաժեշտ է ամրապնդել դիրքերն ու ապացուցել սեփական ուժը:

Նախագահն անդրադարձել է նաև քաղաքականության մեջ բարոյականության թեմային` նկատելով, որ շատերը հայտարարում են, թե քաղաքականությունն անբարոյական է: «Օրինաց երկիրն» իր գործունեությամբ ապացուցել է, որ քաղաքականությունը բարոյական զբաղմունք է, և որ չի կարելի երկուշաբթի լինել բարոյական, իսկ երեքշաբթի` անբարոյական»,- նշել է Սերժ Սարգսյանը:

«Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանն իր հերթին, նախորդելով նախագահի եկույթին, հերթական անգամ հաստատել է, որ 2013թ. նախագահական ընտրություններում կուսակցությունը կօժանդակի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությանը:

Հարկ է նշել, որ նախագահը համերգին էր ժամանել անմիջապես օդանավակայանից` Մոսկվայից Երևան վերադառնալուն պես:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---