10 մարտի 2004 - 19:36 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՋԱՎԱԽՔՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Հայաստանում Վրաստանի նախկին դեսպան Նիկոլոզ Նիկոլոզաշվիլին նշանակվել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ: Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ Ն.Նիկոլոզաշվիլին այսօր հանդիպել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ինչպես տեղեկացրել է Հայաստանի ղեկավարի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցեր եւ Ջավախքում տիրող իրավիճակին: Վրացի դիվանագետը նշել է, որ արդեն եղել է Ջավախքում եւ առաջնային խնդիրն է համարում շրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը: Ռ.Քոչարյանը հատկապես կարեւորել է Ջավախքը Հայաստանին կապող ավտոճանապարհի վրացական հատվածի բարեկարգումը: