Սենատորներ Մենենդեզն ու Քիրքը ԱՄՆ Սենատի քննարկմանը Հայոց ցեղասպանության մասին բանաձև են առաջադրել

Սենատորներ Մենենդեզն ու Քիրքը ԱՄՆ Սենատի քննարկմանը Հայոց ցեղասպանության մասին բանաձև են առաջադրել

PanARMENIAN.Net - Սենատորներ Ռոբերտ Մենենդեզն ու Մարկ Քիրքը ԱՄՆ Սենատի քննարկմանն են առաջադրել Հայոց ցեղասպանության մասին 399 բանաձևը: «Ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ը միանա 19 երկրներին, այդ թվում` Բելգիային, Կանադային, Ֆրանսիային, Իտալիային և ԵՄ-ին, որոնք Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանություն են ճանաչել: Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, որը Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման պատճառներից մեկն է դարձել: Միայն ճանաչելով անցյալի հանցագործությունները` մենք կկարողանանք կանխել դրանք ապագայում»,- հայտնել է սենատոր Մենենդեզը:

«Մենք միանում ենք Միացյալ Նահանգների հայերին և երախտագիտություն հայտնում սենատորներ Մենենդեզին ու Քիրքին նրանց բազմամյա աշխատանքի համար` ուղղված Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու ուղղությամբ Թուրքիայի կողմից ճնշմանը դիմակայելուն: Թուրքիան իրավունք չունի որպես մարդկության դեմ իր կատարած հանցագործության ժխտման պատանդ պահել Ամերիկային»,- հայտնել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) նախագահ Արամ Համբարյանը:

Նոր բանաձևում լրացում կա Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժի մասին կոնվենցիայի վերաբերյալ 1951թ. Միջազգային դատարանին ԱՄՆ ուղերձից:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---