Հայտնի դարձան Թատերական առաջին online մրցանակաբաշխության հաղթողները

Հայտնի դարձան Թատերական առաջին online մրցանակաբաշխության հաղթողները

PanARMENIAN.Net - Այսօր` մարտի 20-ին Երևանի կամերային թատրոնի Երկաթ ակումբում տեղիունեցավ Թատերական առաջին online մրցանակաբաշխությունը:

Լավագույն online դերասան ճանաչվեց Արմեն Մարգարյանը, լավագույն online դերասանուհի` Նարինե Գրիգորյանը: Լավագույն online թատերագրի կոչմանն արժանացավ Հովհաննես Թեքգյոզյանը, իսկ լավագույն online թատերագետի կոչումը ստացավ Արա Խզմալյանը: Լավագույնների ցուցակում էր նաև երիտասարդական «Գիսանե» փառատոնը: Լավագույն online ռեժիսորի տիտղոսը ստացավ Սարգիս Արզումանյանը: Դավիթ Հակոբյանը հայտարարվեց որպես լավագույն բեմանկարիչ: Քվեարկողների կարծիքով լավագույն պրոդյուսերն է Էրիկ Բարսեղյանը: Լավագույն online թատրոնի կոչմանն արժանացավ Կամերային երաժշտական թատրոնը, իսկ լավագույն ներկայացում` Էդգար Էլբակյան թատրոնի «Սիրո տարբեր նվագներ» ներկայացումը:

«Այս մրցանակը շատ հետաքրքիր է և կարևոր, որովհետև թատրոնը հասանելի է դարձել online հանդիսատեսի համար, և ինտերնետի միջոցով ևս մեկ անգամ կարող ենք թատրոնի մասին խոսել և ներգրավել հանդիսատեսին դեպի թատրոն», մրցանակաբաշխությունից հետ PanARMENIAN.Net ի լրագրողի հետ զրույցում կիսվեց Էդգար Էլբակյան թատրոնի տնօրեն Ռուբեն Աբրահամյանը: Այն հարցին, թե ո ՞ րն է ավելի կարևոր, արժանանալ հատուկ մասնագիտական ժյուրիի գնահատանքին թե ՞ հանդիսատեսի, Ռուբենը պատասխանեց. «Պրոֆեսիոնալ ժյուրին գնահատում է կարևորը, իսկ հանդիսատեսը ավելի էմոցիոնալ է: Դու տեսնում ես շարժը, ինչն է գնում առաջին կամ երկրորդ պլան: Դրանք չի կարելի համեմատել իրար հետ, բայց հանդիսատեսի կարծիքը շատ կարևոր է»:

Tatron.info կայքի անձնակազմը նախապես ընտրել էր 10 անվանակարգերումներառված մասնակիցներին, ովքեր առավել շատ են աչքի ընկել առհասարակվիրտուալ տիրույթում, ինչպես նաև այդ կայքում: Հաղթողներին ընտրել ենվերը նշված կայքի այցելուները փետրվարի 20-ից մարտի 15-ն ընկածժամանակահատվածում: Հաղթողներն արժանացան պատվոգրի և կայքումմեկ տարվա PR փաթեթի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---