21 մարտի 2012 - 10:23 AMT
10 հայ շախմատիստներից ԵԱ առաջին տուրում հաղթանակ են տարել վեցը

Պլովդիվում կայացավ տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջին տուրը:

Հայաստանի ներկայացուցիչներից վեցը հաղթանակ են տարել: Սերգեյ Մովսիսյանը հաղթել է Միոդրագ Պերունովիչին (Սերբիա), Ռոբերտ Հովհաննիսյանը` Մարկո Կոդենոտիին (Իտալիա), Սամվել Տեր-Սահակյանը` Ալեքսանդր Չուդինսկիին (Ռուսաստան):

Հրանտ Մելքումյանը առավելության է հասել Գիլ Պոպիլսկու (Իսրայել) հանդեպ, Արման Փաշիկյանը` Կրիստիան Բրաունի (Գերմանիա), Զավեն Անդրիասյանը` Գեորգի Ֆիլևի (Բուլղարիա):

Վլադիմիր Հակոբյան – Անդրեաս Հագեն (Դանիա), Գաբրիել Սարգսյան – Հովհաննես Գաբուզյան և Տիգրան Պետրոսյան – Բուրաք Ֆիրաթ (Թուրքիա) պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:

Միակ պարտությունը Գաբոր Պապից (Բուլղարիա) կրել է Վլադիմիր Պողոսյանը: