21 մարտի 2012 - 10:31 AMT
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի զուտ շահույթը 2011թ. նվազել է 6 տոկոսով

Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ Դաշնային պահուստային համակարգի զուտ շահույթը 2011թ. նվազել է 6 տոկոսով՝ մինչև 77,4 մլրդ դոլար 2010թ. 81,7 մլրդ դոլարի դիմաց: Այս տվյալները ներկայացված են համակարգի տարածած հաղորդագրության մեջ:

Այդ միջոցներից 75,4 մլրդ դոլարը փոխանցվել է ֆինանսների նախարարությանը (2010թ. 79 մլրդ դոլարի դիմաց), իսկ մյուս միջոցները կօգտագործվեն ծախսերը ծածկելու համար:

Դաշնային պահուստային համակարգի նախորդ տարվա շահույթը ամենաբարձրն էր նրա պատմության 99 տարվա մեջ: Ի տարբերություն ԱՄՆ պետհիմնարկների մեծ մասի, Դաշնային պահուստային համակարգը ինքն է ապահովում իր մուտքերը սեփական գործարքների հաշվին և փոխանցում ստացած եկամուտը երկրի ֆինանսների նախարարությանը: