10 մարտի 2004 - 22:00 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԵՎՐՈՊԱՅԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ
Մարտի 19-ին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կկաայանա «Դեպի ընդլայնված Եվրոպա. Նոր օրակարգ» միջազգային խորհրդաժողովը: Խորհրդաժողովին, որը կազմակերպում է Վիշեգրադյան խումբը (որում ընդգրկված են Հունգարիան, Լեհաստանը, Սլովակիան եւ Չեխիան), կմասնակցի եւ ելույթ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: