21 մարտի 2012 - 11:52 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր ծառայությունը նախատեսված է հատուկ ավագ սերնդի բաժանորդների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Վավերականության երկարացում» ծառայությունը` նախատեսված հատուկ ավագ սերնդի բաժանորդների համար:

Ինչպես հաղորդում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից` 70 տարեկան և անց բաժանորդները ցանկացած պահի կարող են անվճար երկարացնել կանխավճարային քարտի վավերականության ժամկետը` պահպանելով հաշվի գումարը: Ուղարկելով *456# հրահանգը` բաժանորդը կունենա 100 օր վավերականության ժամկետ:

Ավելացված օրերն ավարտին մոտենալու դեպքում կարելի է կրկին օգտվել ծառայությունից ու հասցնել վավերականության ժամկետը 100 օրվա: