Կառավարությունը թույլ չի տա հարկերից խուսափող ընկերություններին մուտք գործել ԱՏԳ

PanARMENIAN.Net - Հայաստանում Ազատ տնտեսական գոտիների ստեղծման նպատակը տնտեսական աճի խթանումն է արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղերի ստեղծման ու ներդրումների խթանման միջոցով: Այս մասին մարտի 21-ին հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Ներդրումային քաղաքականության վարչության» պետ Հովհաննես Ավետիսյանը «Հայաստանում Ազատ տնտեսական գոտու ստեղծման հեռանկարները եւ հնարավոր հետեւանքները բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների համար» թեմայով քննարկման ժամանակ:

Ըստ Ավետիսյանի, կառավարությունը խիստ պահանջներ է հաստատել Ազատ տնտեսական գոտիների ստեղծման համար: Նա հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունը 2012թ. փետրվարի 2-ի նիստում հաստեց «ՌԱՕ Մարս» ՓԲԸ և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ տարածքում ազատ տնտեսական գոտիների ստեղծման նախագիծը, ինչպես նաև «Սիտրոնիկս» ԲԲԸ-ի ԱՏԳ կազմակերպման հայտը: «Կառավարությունը թույլ չի տա հարկերից խուսափող ընկերություններին մուտք գործել ԱՏԳ, դա կթույլատրվի այն ընկերություններին, որոնք կկարողանան աճ և զարգացում ապահովել»,-ասել է նա:

Նախարարության ներկայացուցիչը հավելել է նաև, որ մեկ ամսվա ընթացքում «Սիտրոնիկս» ԲԲԸ-ի հետ փաստաթուղթ կստորագրվի, որի շրջանակներում ընկերությունը 6 ամսվա ընթացքում կստանձնի ԱՏԳ կազմակերպելու պարտավորությունը, որից հետո կհայտարարվի պաշտոնական գործարկման մասին: «Ամեն ինչ կատարվում է ըստ ժամանակացույցի և մտավախություն չկա, որ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքը կարող է անվավեր ճանաչվել այն պատճառով, որ պետք է կյանքի կոչվի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում»,-ասել է նա:

«Սիտրոնիսկ» ԲԲԸ նախատեսված բոլոր աշխատանքների իրականացումից հետո, որը ներառում է ենթակառուցվածքների ստեղծում, որոշակի ծառայությունների մատուցում, մաքսային ռեժիմ, ԱՏԳ-ն շահագործման կհանձնվի 6 ամիս անց»:

Առաջին փուլում կկատարվի 10 մլն դոլարի ներդրում և կստեղծվեն նոր աշխատատեղեր:

Հունիսի 21-ին ՀՀ նախագահը ստորագրեց «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքը, որը նոր իրավական ռեժիմ է ապահովում տնտեսական գործունեության համար և ուղղված է բարենպաստ տնտեսական մթնոլորտի ձևավորմանը, արտահանման խնդիրների լուծմանն ու արտահաման ուղղվածության ձեռնարկությունների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Առաջիկա տարիներին Հայաստանում 2-3 ազատ տնտեսական գոտի կձևավորվի գյուղատնտեսության, արդյունաբերական-նորարարական և ոսկերչության ոլորտներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---