21 մարտի 2012 - 13:51 AMT
ՄՏԿ անձնակազմը մարզական մրցումներ կանցկացնի տիեզերքում

Տիեզերագնացները, ովքեր հունիսի 15-ին կմեկնեն ՄՏԿ, որոշել են, որ անարդար կլինի անուշադրության մատնել ամառային Օլիմպիական խաղերը, և պատրաստ են կրկնել մրցումները Միջազգային տիեզերական կայանում: Այս մասին պատմել է ճապոնացի տիեզերագնաց Ակիհիկո Հոշիդեն:

Ուղեծրային մրցումների ծրագիր առայժմ չկա, հնարավոր տարբերակները մշակվում են: Եթե այս արտասովոր մրցումներն, այնուամենայնիվ, կայանան, տիեզերքում ուժերը կկարողանան չափել երեք երկրների ներկայացուցիչներ: Ճապոնացու հետ ՄՏԿ կմեկնեն նաև ամերիկացի Սունիտա Ուիլյամսը և ռուս Յուրի Մալանչենկոն: Անձնակազմը պետք է երկիր վերադառնա 2012թ նոյեմբերին:

Օլիմպիական խաղերը Լոնդոնում մեկնարկում են հուլիսի 27-ին և կավարտվեն օգոստոսի 12-ին: