Թուլուզի մարդասպանը ձերբակալվել է

Թուլուզի մարդասպանը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Թուլուզ և Մոնտոբան քաղաքներում զինվորականների և երեխաների ենթադրվող մարդասպանը երեքշաբթի օրը ձերբակալվել է ոստիկանության կողմից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը: Առայժմ տեղեկատվություն չկա այն մասին՝ հանցագործը ձերբակալվել է գրոհման արդյունքում, թե ինքն է հանձնվել ոստիկանությանը:Տղամարդը, ում կասկածում են դպրոցի տարածքում մարդկանց վրա կրակելու և երեք զինվորականների սպանության մեջ, գիշերը ձերբակալվել է Թուլուզի շենքերից մեկում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---