Գործարարները ՀՀԿ ընտրացուցակով չեն մտնի խորհրդարանի մեջ, վստահեցնում է վարչապետը21 մարտի 2012 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ձեռնարկատեր պատգամավորների մասնակցության թեմային: «Մենք հավատարիմ ենք մնում մեր հայտարարությանը, գործարարները ՀՀԿ ընտրացուցակով չեն մտնի խորհրդարանի մեջ, և այդ սկզբունքին օժանդակում մենք ենք մեր որոշումներով»,- հայտնել է նա լրագրողներին խորհրդարանում: Տիգրան Սարգսյանն ընդգծել է նաև, որ պատգամավորները, կառավարության անդամները, բարձրաստիճան պաշտոնատար անձինք չպետք է օգտագործեն իրենց դիրքը սեփական բիզնեսի համար: Այս կապակցությամբ նա առանձնապես կարևորել է ստեղծվող Էթիկայի կոմիտեն: Սարգսյանի խոսքով` արդեն որոշվել է 500 անուններից բաղկացած ցուցակը, ովքեր գտնվելու են ինչպես հասարակայնության, այնպես էլ Էթիկայի կոմիտեի վերահսկողության ներքո: Նա նշել է, որ այդ անձինք, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները պետք է իրենց ունեցվածքի մասին դեկլարացիաներ լրացնեն, որպեսզի կարելի լինի հետևել, թե ինչպես է այն փոխվել իշխանությունում նրանց աշխատանքի ընթացքում: «Հասկանալի է, որ այդ խնդիրը չի հաջողվի միանգամից լուծել, բայց երբ մարդիկ հասկանան, որ գործարարությամբ ավելի հարմար է զբաղվել առանց նախարարի կամ պատգամավորի պաշտոնի, ապա ձեռնպահ կմնան այդ գայթակղությունից»,- հավելել է վարչապետը:
Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել |