Սերժ Սարգսյան. Տոնինո Գուերան Հայաստանի ու հայ ժողովրդի մեծ բարեկամն էր21 մարտի 2012 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել իտալացի աշխարհահռչակ արվեստագետ Տոնինո Գուերայի մահվան կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: «Ցավով ընդունեցի Տոնինո Գուերայի մահվան լուրը: Մենք կորցրեցինք համաշխարհային կինոյի հսկայական կաղնու զորեղ ճյուղերից մեկը: Կորցրեցինք մի արվեստագետի, որի ստեղծագործությունները ուրախություն, բերկրանք ու բարություն էին պարգևում ոչ միայն հայրենի Իտալիային, այլև ողջ աշխարհին»,- ասվում է նախագահի` Տոնինո Գուերայի ընտանիքին ուղղված ցավակցական հեռագրում: Սերժ Սարգյանն անդրադարձել է նաև Գուերայի` Հայաստան կատարած այցելություններին, նրա և հայ ժողովրդի փոխադարձ կապերին: «Հանճարեղ ու հրաշագործ այս իտալացին Հայաստանի ու հայ ժողովրդի մեծ բարեկամն էր»,- ընդգծել է նա: «Հայ ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ և ձեր բարեկամներին, Իտալիայի ողջ ժողովրդին: Կորուստը մեծ է ու ցավալի: Մեր միակ մխիթարանքն այս պահին Տոնինո Գուերայի հանճարեղ ստեղծագործություններն են, որ մեզ հետ են և ուղղված են Հավերժին»,- ասվում է Հայաստանի նախագահի ուղերձում: Այսօր` մարտի 21-ին, 92 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել իտալացի ականավոր գրող և սցենարիստ Տոնինո Գուերան: Գուերան աշխատել է այնպիսի հանրահայտ կինոռեժիսորների հետ, ինչպիսիք են Ֆելինին, Անտոնիոնին, Տարկովսկին և այլոք: Սցենարիստի հուղարկավորության մանրամասների մասին ոչինչ առայժմ հայտնի չէ: Նրա աշխատանքները բազում անգամներ առաջադրվել են աշխարհի հեղինակավոր մրցանակաբաշխություններում: «Ոսկե ծիրան» երրորդ կինոփառատոնի ընթացքում համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար նրան հանձնվել է «Փարաջանովյան թալեր» մրցանակը: Բացի դրանից, նրա «Մեղրը» պոեմի հիման վրա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել է ներկայացում:
Ուշագրավ Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական |