11 մարտի 2004 - 22:58 AMT
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԵՎՏՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԿՆՇՎԻ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ
ԱՄՆ պետքարտուղարության 2004 թվականի հաշվետվության մեջ մարդկանց առեւտրով զբաղվող երկրների շարքում կնշվի նաեւ Ադրբեջանը: Ըստ ադրբեջանական «525-րդ» թերթի, նման կարծիք է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Լաուրա Հրաբին: Նրա խոսքերով, հաշվետվությունը կազմվել է Ջոն Հոպկինսի համալսարանի հետազոտությունների արդյունքում: ԱՄՆ-ի պետքարտուղարության հաշվետվությունը հրապարակվելու է հունիսին, հաղորդում է թերթը, ընդ որում չբացառելով համապատասխան պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի դեմ: