22 մարտի 2012 - 09:50 AMT
Մալիի զինվորականները բռնագրավել են նախագահական պալատն ու ձերբակալել մի շարք նախարարների

Մալիի զինծառայողները բռնագրավել են երկրի նախագահ Ամադու Տումանի Տուրեի պալատը, ինչպես նաև ձերբակալել մի շարք նախարարների: Այդ մասին հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը` հղում կատարելով պալատի բռնագրավմանը մասնակցած զինվորականներին: Նրանց խոսքով` ներկայումս արդեն բերման են ենթարկվել մի քանի նախարարներ, այդ թվում` ԱԳ նախարար Սումեյլու Բուբեյե Մաիգան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալիի բանակն իր հսկողության տակ է վերցրել պետական հեռուստատեսության և ռադիոյի շենքը Բամակոյում` դադարեցնելով պետական հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումը: