Թուրքիայի գերագույն դատարանը հաստատել է. Դինքի մարդասպանն ազատ կարձակվի 2022թ

Թուրքիայի գերագույն դատարանը հաստատել է. Դինքի մարդասպանն ազատ կարձակվի 2022թ

PanARMENIAN.Net - Մարտի 21-ին Թուրքիայի Գերագույն դատարանը հաստատել է Վերաքննիչ դատարանի որոշումը, ըստ որի, Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթնը դատապարտվում է ազատազրկման, հաղորդում է թուրքական « Hurriet» պարբերականը: Ստամբուլի անչափահասների գործերով դատարանը Սամասթին դատապարտել էր 22 տարի և 10 ամիս ազատազրկման նախորդ տարվա հունիսին` ապօրինի զենք պահելու և «Հրանտ Դինքին կանխամտածված կերպով սպանելու» համար: Սակայն, համաձայն Թուրքիայի ՔՕ, Սամաստը չի ազատազրկվի 22 տարի և 10 ամիս, այլ ազատ կարձակվի, երբ կլրանա նրա դավատճռի երկու երրորդը:

Սամասթը բանտում է գտնվում վերջին 5 տարիների ընթացքում և ազատ կարձակվի 2022թ: Ի սկզբանե, անչափահասների գործերով դատարանը նրան ցմահ ազատազրկման էր դատապարտել, սակայն ժամկետը կրճատել էր մինչև 21,5 տարի` հիմք ընդունելով, որ սպանության պահին նա անչափահաս էր, նախքան կդատապարտեր նաև 16 ամիս ազատազրկման` զենքի անօրինական պահպանման համար: Դատարանը Սամասթի դատական տուգանքները նվազեցրել է 600-ից մինչև 300 լիր:

Սամասթը դատապարտվել էր հայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար: Սպանությունը տեղի է ունեցել 2007թ` խմբագրության առջև: Որպես արդարացում` Սամասթը հայտարարել էր, որ սպանությունն իրականացրել էր այլ մարդկանց ազդեցության ներքո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---