ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԻՆՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՎԱՔՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ԱՆՎՍՏԱՀԵԼԻ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Թուրքիայի զինուժերի գլխավոր շտաբը կարգադրել է տեղեկատվություն հավաքել այն անձանց մասին, ովքեր կարող են վնաս հասցնել երկրի անվտանգությանը: Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, դատելով կարգադրության տեքստից` զինվորականներն այդ կատեգորիային են դասում «անջատականներին, մասոններին, ամերիկամետ եւ եվրոպամետ քաղաքացիներին, արվեստի գործիչներին, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին եւ Ինտերնետից օգտվող անձանց»: Համանման ցուցում է ուղարկվել նաեւ իշխանության տեղական մարմիններին: Թուրքիայի զինուժերի գլխավոր շտաբի քարտուղարության հայտարարության համաձայն` այդ պահանջը պատճառաբանվում է այն սպառնալիքների դեմ միջոցներ ձեռնարկելու համար տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությամբ, որոնք կարող են ծագել ապագայում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---