22 մարտի 2012 - 15:28 AMT
«Տիգրան Համասյան սոլո տրիո»-ն ելույթ է ունենալու Մալթայի ջազ փառատոնում

Բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, 2006 թ. Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի հաղթող, ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի «Տիգրան Համասյան սոլո տրիոն» (Տիգրան Համասյան - դաշնամուր, Սամ Մինայե - բաս, Արի Հոենիգ - հարվածայիններ) ելույթ է ունենալու Մալթայի ջազ փառատոնում:

Ինչպես հաղորդում է Malta Today-ը, փառատոնի մեխը լինելու են Ալ դի Մեոլան, ով ելույթ է ունենալու փառատոնում 19 տարի ընդմիջումից հետո, և Թերի Լին Քարինգթոնը, ում ձայնասկավառակներից մեկն արժանացել է Գրեմմի մրցանակին: Փառատոնն անցկացվելու է հուլիսի 19-ից 21-ն ընկած ժամանակահատվածում: