ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՎԱՅՐԱԳ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Բուդապեշտում Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի վայրագ սպանության կապակցությամբ Ղազախստանի ԱԳ նախարար Կասիմժոմարտ Տոկաեւը ուղերձ է հղել ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանին: «Բուդապեշտում հայ սպայի ողբերգական մահվան մասին լուրը տագնապով եւ ցավով ընդունվեց Ղազախստանում: Մենք դատապարտում ենք արարքի վայրագությունն ու անմարդկայնությունը եւ համարում ենք, որ նմանօրինակ գործողությունները չունեն որեւէ արդարացում»,- ասվում է, մասնավորապես, ուղերձում: Հայ սպայի սպանության կապակցությամբ իր անկեղծ ցավակցությունն է հայտնել նաեւ ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերը` համապատասխան նամակ փոխանցելով Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---