22 մարտի 2012 - 15:58 AMT
Հանրահայտ Ole պարբերականը Լեո Մեսսիի պատվին մեկ օրով փոխել է անվանումը

Արգենտինայում ֆուտբոլային երկրպագուները Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսիի հաջողություններով ուրախանում են ոչ քիչ, քան «Բարսայի» երկրպագուները: Դա վերաբերում է նաև ԶԼՄ ներկայացուցիչներին:

Արգենտինական հանրահայտ Ole պարբերականը ևս անտարբեր չի անցել իր հայրենակցի նվաճումների կողքով: Եվ երբ նա դարձավ ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկու, Ole-ն հաջորդ օրը ևեթ իր հերթական համարը թողարկեց Cule անվամբ:

Մեսսին «Բարսայի» կազմում խփել է իր 234-րդ գնդակը և առաջ անցել թիմի նախկին հարձակվող Սեսար Ռոդրիգեսից, ով խփել է 232 գոլ, հաղորդում է championat.com-ը: