22 մարտի 2012 - 16:10 AMT
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար. Մենք ժանդարմներ չենք և չենք փոխարինում ձեր իշխանություններին

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկան արձագանքել է հայկական ընդդիմության հանդիմանություններին, թե դիտորդների քանակը քիչ է: «Մենք ժանդարմներ չենք ձեր ընտրություններում և չենք փոխարինում ձեր իշխանություններին»,-հայտարարել է Ռադմիլա Շեկերինսկան Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Ըստ նրա, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը Հայաստանում նման է այլ երկրներում իրականացված առաքելություններին և քողարկված դրդապատճառներ դիտորդների քանակի մեջ չկան:

Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե Վրաստանի ընտրություններում դիտորդների քանակն ավելի շատ էր, Շեկերինսկան ասել է, որ «թվաբանությունը կիրառելի չէ քաղաքական եզրակացությունների համար»:

Նա նաև հավելել է, որ ԱԺ ընտրություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներից բացի կլինեն նաև ԵԱՀԿ ԽՎ և այլ եվրոպական կառույցների դիտորդներ: