22 մարտի 2012 - 16:23 AMT
Լարիսա Ալավերդյան. «Հասարակությունն իրազեկված չէ Հայաստանի վերջին տարիների պատմությանը»

Հայաստանի վերջին տարիների պատմությանը հայ և օտարերկրյա հասարակության մեծ մասն անհաղորդ է մնացել: Նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, «Սովորական ցեղասպանություն» նախագծի համահեղինակ Լարիսա Ալավերդյանը` այսօր` «Օղակ.գործողություն, ապրիլ-օգոստոս 1991.Մաս 1` Արցախ» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ:

«Եթե Մուսա լեռան 40 օրվա մասին այդքան քննարկումներ են տարվել, ապա նունքան ուշագրավ քննարկումներ պետք է տարվեն Գետաշենի 1000 օրվա պատմության շուրջ»,-նշեց նա:

Լարիսա Ալավերդյանի խոսքով`պետական քաղաքական գործիչները մինչ օրս չեն բարձրացրել մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցը, ընդ որում` ոչ միայն բարոյական, այլև` իրավական պատասխանատվության:

«Այսօր ևս Ադրբեջանի պետական գործիչները բացեիբաց Հարավային Կովկասը հայաթափելու մասին հայտարարություններ են անում, մեր պատասխանը Ադրբեջանին պետք է լինի հակառակ կողմին պատասխանատվության կանչելով և հայ հասարակությանն ու աշխարհին իրազեկմամբ»,-ընդգծեց նա:

«Օղակ» գործողության ընթացքում » իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման, արտաքսման, հայրենազրկման, հայ մշակութային ժառանգության ոչնչացման կամ յուրացմանքաղաքականություն: Արցախի 27 հայկական գյուղերի բնակչությունտ տեղահանվել է: Այդ բնակավայրերի մի մասը մինչև օրս բռնազավթված է Ադրբեջանի կողմից:

Ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 29-ին` ժամը 00:10-ին`Հանրային հեռաստուտեսության եթերում: