22 մարտի 2012 - 16:32 AMT
Թուրքիան ևս իր համար բացառություն է ցանկանում` Իրանի դեմ պատժամիջոցների հարցում

Այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներից Ճապոնիային և Եվրոպայի 10 երկրների բացառելու մասին, Թուրքիան նավթային էմբարգոյից նույնպես բացառություն է խնդրել իր համար: Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը Անատոլիական տեղեկատվական գործակալցության հետ զրույցում հայտարարել է, որ «ներկա պահին բանակցություններ են ընթանում ընկերությունների մակարդակով»:

Անցած երեքշաբթի օրը ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներից Ճապոնիային և Եվրոպայի 10 երկրների բացառելու մասին:

Այն պարագայում, երբ Վաշինգտոնը և Բրյուսելը հասնում են Իրանի դեմ նավթային էմբարգոյի խստացմանը, Անկարան կարծում է, որ կոշտ միջոցներն արդյունք չեն տա և պետք է սատարել դիվանագիտությանը, հաղորդում է Russia Today-ը: