Քրդերի դեմ խոշոր օպերացիայի արդյունքում զոհվել է 12 թուրք

Քրդերի դեմ խոշոր օպերացիայի արդյունքում զոհվել է 12 թուրք

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքում Քրդական աշխատավորական կուսակցության դեմ իրականացվող հատուկ օպերացիայի արդյունքում զոհվել է 12 մարդ, հաղորդում է Agence France-Presse-ը: Ռազմական գործողություններն իրականացվում են Սիրիայի և Իրաքի սահմանամերձ Շիրնակ նահանգի Ջուդի լեռան մերձակայքում:

Ինչպես հաղորդում է Hurriyet պարբերականը, 5 ոստիկաններ և զինվորներ սպանվել էին դեռևս չորեքշաբթի, ևս մեկ աշխատակցի մահվան մասին հաղորդվել է հինգշաբթի: Պարբերականի տվյալներով, 10 զինծառայողներ վիրավորվել են: Մինչ այդ BBC News-ը գրում է 7 քրդերի մահվան մասին:

AFP հաղորդում է, որ մարտի 20-ին մեկնարկած ռազմական օպերացիայում ներգրավված են եղել ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Ըստ BBC News-ի, օպերացիայի պատճառը քրդերի կողմից Դիարբեքիր քաղաքում կազմակերպված անկարգություններն էին:

Այս հատուկ օպերացիան 2012թ-ի խոշորագույն օպերացիան է. քուրդ գրոհայինների դեմ նախորդ խոշոր օպերացիան իրականացվել է 2011-ի դեկտեմբերին;

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---