22 մարտի 2012 - 17:33 AMT
Ռուսական բանակը կարող է համալրվել ճառագայթային, ալիքային, գենային և հոգեֆիզիկական զենքով

2012-ի վերջին Ռուսաստանում ծրագիր կնախապատրաստվի ճառագայթային, ֆիզիկական, ալիքային, գենային և հոգեֆիզիկական զենք ստեղծելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ մեջբերեով Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին: Նրա խոսքով, նոր ֆիզիկական սկզբունքներով զենք ստեղծելու խնդիրները դրված են 2011-2012 թթ.: Ծրագրի ֆինանսավորման հնարավոր ծավալը չի նշվում:

Ռուսաստանից բացի զենքի ոչ ստարդարտ տեսակների մշակմամբ ակտիվ զբաղվում են ԱՄՆ-ում: MEDUSA (Mob Excess Deterrent Using Silent Audio) ծրագրի շրջանակներում ամերիկացիները մշակում են այսպես կոչված «հեռազգացողական թնդանոթ», որի ձայնային ալիքները պետք է մարդուն վախ ներշնչեն: